Սկսում եմ տարվա «Լավագույն սուտը» մրցանակաբաշխությունը և առաջին հորիզոնականում այսօրվա իշխանական քարոզիչներն են: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանը:
«Ամբողջ խնդիրը հետևյալն է. երեկ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ՀՀ այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքում եղել է բովանդակային այլ բան, բայց թարգմանվել լրիվ այլ մի բան:
Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է՝ ենթադրվում է մոտ 5 միլիարդ դոլար նախնական ամերիկյան արտահանում, և ոչ թե ներդրում, և, շարունակեմ, ևս 4 միլիարդ դոլար՝ երկարաժամկետ սպասարկման պայմանագրեր, սպասարկման պայմանագրեր և ոչ թե ներդրում»,-նշել է նա:
Շարժման անդամը հավելել է, որ խնդիրն այն է, որ իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը, իսկ իրենք շարունակում ենք արդարության վերականգնումը՝ դեպի ուժեղ Հայաստան։




