«Կտրիճ Ներսիսյանի (նկատի ունի Գարեգին Բ կաթողիկոսին–խմբ) եղբայրը Սովետական Միության ԿԳԲ-ի գործակալ է եղել և այդ փաստը արդեն հայտնի է։ Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին,թ ե որքանով են հիմնավոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները, որ կաթողիկոսը և մյուս ոգևորականները երրորդ երկրների գործակալական ցանցերի հետ կապ ունեն։
Նա չարձագանքեց հարցադրումներին, թե արդյոք ինքն էլ է միացել եկեղեցին «բարեփոխելու» Փաշինյանի արշավին՝ հաշվի առնելով, որ կաթողիկոսի վերաբերյալ ասում է «Կտրիճ Ներսիսյան», և փաստորեն քաղաքական կոնկրետ կողմնորոշում է արտահայտում։





