ՏԵՍԱՆՅՈւԹ․ 8 տարում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային Սամվել Կարապետյանի կողմից

8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի հոգածության ներքո հունահռոմեական և ազատ ոճի ընբիշները միջազգային հարթակներում բազմաթիվ անգամներ բարձրացրել են ՀՀ դրոշը՝ Հայաստան բերելով 200 ից ավելի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ ու հաղթանակի դափնիներ։

Սամվել Կարապետյանի ներդրումը մեծ է նաև հայկականն ֆուտբոլի զարգացման գործում։ «Արարատ Արմենիա» թիմը ձեռք է բերվել 2017 թվականին, ինչի արդյունքում նոր շունչ ու որակ է հաղորդվել հայկական ֆուտբոլին։ 2019 թվականին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը և դարձել առաջին հայկական թիմը Եվրոպայի լիգայի խմբային փուլում։

Մինչ այս էլ Կարապետյան ընտանիքը և ազգային բարերարը աջակցել են հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ մեծ գումարներ նվիրաբերելով Հայաստանի հավաքականի խաղացողներին, ինչպես նաև մարզերում, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։