ՏԵՍԱՆՅՈւԹ․ 65+ տարիքի քաղաքացիներին միջինում 20,000 դրամ ենք տրամադրում դեղորայքի համար, վճարում է պետությունը. Անահիտ Ավանեսյան

65+ տարիքի քաղաքացիները, ովքեր նախկինում իրենց կենսաթոշակից ամսական միջինը 20,000 դրամ ծախսում էին դեղեր գնալու համար, հիմա չեն ծախսում ու դրա դիմաց վճարում է պետությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«2026 թ․ հունվարի 1-ից՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, 65+ տարիքի անձինք շատ մեծ ֆինանսական խնայողություններ են իրականացնում: Քաղաքացիների տարիներով կուտակված առողջական խնդիրները ի վերջո լուծում են ստանում:

65+ քաղաքացիների համար՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում՝ կան դեղեր, որոնք ամբողջությամբ են փոխհատուցվում պետության կողմից. հասանելի դեղերի ցուցակը հրապարակված է, և կան դեղեր, որոնց համար գործում են համավճարներ»,- նշել է նա:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։