«Ես «Անկախ մայլայում» ձեր վստահված անձն եմ եղել, եղել եմ նաև Ավինյանի վստահված անձն ու 51 տոկոս ձայն եմ բերել։ Նենց որ, ինձ վրա հույս դրեք»,- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց չինչինեցի կինը։
Արդեն հայտնել էինք, որ վարչապետն ու ՔՊ-ականները շրջում են Երևանում, շփվում քաղաքացիների հետ։





