ՏԵՍԱՆՅՈւԹ․ «5 միլիարդ դոլար Թրիփփի հիմնադրամից. մի՞թե խոսքը հենց այն 5 միլիարդի մասին է». Ալեքսան Ալեքսանյանը հիշեցնում է՝ ինչպես Սերժ Սարգսյանը կտրուկ հրաժարվեց Ալիևի առաջարկից

«Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը անդրադարձել է իշխանամերձ շրջանակների պնդումներին, ըստ որոնց ԹՐԻՓՓ հիմնադրամի միջոցով 5 միլիարդ դոլար է բերվելու Հայաստան։

«Սա լսելով՝ ակամայից հիշեցի մի ձայնագրություն՝ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև»,- ասել է Ալեքսանյանը՝ հրապարակելով ձայնագրությունը, որում Սերժ Սարգսյանը կտրուկ հրաժարվում է Ալիևի առաջարկից.

«Տուր նրան շրջանները (Արցախի), Ալիևը կվճարի, նա քեզ առաջին փուլի համար 5 միլիարդ դոլար է խոստացել»,- ասում է Լուկաշենկոն։

«Ես նրան 6 միլիարդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»,- արձագանքում է Սերժ Սարգսյանը՝ անմիջապես մերժելով առաջարկը։

Ալեքսանյանը այս ձայնագրության մասին հիշեցնելուց հետո նշում է. «Ամեն ինչից անկախ՝ տարակուսանք առաջացավ այս գումարների՝ նույնական լինելու մասին։ Եկեք հասկանանք՝ ինչքանո՞վ են այս գումարները նույնը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։