ՏԵՍԱՆՅՈւԹ․ 2 տարի ա, ասում եմ՝ բանակում զորքը շաբաթը մեկ ա լողանում․ դե թող ՊՆ ղեկավար կազմն էլ շաբաթը մեկ լողանա․ Հայկ Սարգսյան

«Ասում են՝ Սարգսյան Հայկն իր փիառի համար է անում։ Ի՞նչն եմ իմ փիառի համար անում, բանակի համար եմ անում, փիառի համար անելուց լինեի՝ 50 տարի այս խմբակցության պատգամավոր կլինեի»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ «2024թ․ փակ հանդիպումներից մեկում պատգամավորներից մեկը հարց տվեց բանակում թոքաբորբով մահվան դեպքի վերաբերյալ, որ հավանաբար սառը ջրով լողացել է: Պաշտպանության նախարարն ասաց՝ դե մենակ մեր բանակում չի, որ շաբաթը մեկ ա, բազմաթիվ բանակներում տենց ա։ Ուսումնասիրել եմ տասնյակ բանակների փորձը։ Բազմաթիվ երկրներում զինվորներն ամեն օր լողանում են. Հայաստանում, Աֆրիկյան մի քանի երկրներում ու տենց թերի զարգացած մի քանի երկրում է, որ շաբաթը մեկ են լողանում։ 2 տարի է խնդրում եմ Պաշտպանության նախարարին, ասում եմ՝ շաբաթը մեկ է զորքը լողանում, հնարավորություն ստեղծենք, թող ամեն օր լողանա, լրացուցիչ ծախս չի սա։ 2 տարի անցել է՝ նույն վիճակն է»,- մանրամասնել է Հայկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայկ Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։