ՏԵՍԱՆՅՈւԹ․ Իմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն Ասլանյան

Րոպեներ առաջ, 5 տարի տևած դատական քաշքշուկից հետո Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին, այս մասին հայտնել է քաղաքական գործիչը` նշելով, որ սա անսպասելի որոշում էր։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը հիշեցրել է, որ արդարացրել են այն հոդվածով, որով որ իրեն 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ։

Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերից։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։
Հուլիսի 15-ին Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել էր. դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել 10 մլն դրամ գրավով։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։