Տեր Թադե քահանա Թախմազյանն, ամենայն հավանականությամբ, այսօր կարգալույծ կհռչակվի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախումբը այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 16։00-ին քննարկվելուէ Տեր Թադե քահանա Թոխմազյանի կարգապահական և, հավանաբար, նաև կարգալույծ անելու հարցը։

Կարգապահական հանձնախմբի քննարկամանը մասնակցելու հրավեր ստացել է Տեր Թադեն, մասնակցելու է քննարկմանը, թե ոչ՝ փորձեցինք իմանալ հենց քահանայից, սակայն նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել։

Նշենք, որ Տեր Թադեն աջակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ հռչակված Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանին (ավազանի անունով՝ Վարդան Հունանյան) և Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամ Ասատրյանին (ավազանի անունով՝ Արամ Ասատրյան)։

Ինչպես կարգալույծ հռչակված քահանաները, այնպես էլ Տեր Թադեն վերջին իր ձեռամբ մատուցած Պատարագների ժամանակ իր աղոթքներում չի հիշել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։