«Տեր եմ իմ Թալինի մեջ բոլոր եկեղեցիներում». Տավրոս Սափեյանը կրկին խոչընդոտել է պատարագը

«Միջնաբերդ» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «2026թ․ հունվարի 11-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Թալինի համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ հերթական անգամ խոչընդոտվել է, որպեսզի Եկեղեցու քահանա Տեր Հայկ Սահակյանը անցկացնի Սուրբ և Անմահ Պատարագը:
Այսօր առավոտյան, այդ ընթացքում Եկեղեցու մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Տավրոս Սափեյանի և նույն համայնքի բնակիչների միջև:
Տավրոս Սափեյանի մտքերից պարզ է դառնում, որ վերջինս թալինցի-երևանցի բաժանարար կոչ է անում, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին վերաբերվում է` որպես կուռքի և իր վրա է վերցնում Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը խոչընդոտելու պատասխանատվությունը:
Մեջբերում ենք վերջինիս խոսակցությունից մի հատված՝
Տավրոս- Երևանից ես..
Թալինի բնակիչ- Թալինից եմ ….
Տավրոս- Երևանից չփորձվի մեկը…
Թալինի բնակիչ- հայ չես ….
Տավրոս- Գնացեք ձեր տները:
Թալինի բնակիչ- հիմա ես եկել, որ արարողությանը…
….
Տավրոս- ինձ ճանաչում ե՞ք: Ես Թալինի համայնքի ղեկավարն եմ ու տեր եմ իմ Թալինի մեջ բոլոր եկեղեցիներում…
Տերը, էս երկրի տերը երկրի վարչապետնա, Նիկոլ Փաշինյանը:
Թալինի բնակիչ- էդ ովա, էդ ովա, ես չեմ ճանաչում….
Տավրոս- մի ճանաչեք ․․․․»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։