Տեր Արամը և Տեր Տարոնը չեն ներկայացել կարգապահական հարցերով հանձնախմբի նիստին

Մայր աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը հանդիպում է կազմակերպել Տեր Արամ քահանա Ասատրյանի և Տեր Տարոն քահանա Հունանյանի հետ, սակայն նրանք չեն եկել հանդիպմանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Նշվում է, որ հանձնախումբը գումարել էր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում քահանաների հետ։

«Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։ Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու հանձնախմբի անդամների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։