«Թեննին հրապարակել է բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհայտ կորածների ցուցակը»․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարզվում է, որ համացանցում տարածված ցուցակը ամերիկացի ավետարանական հովիվ Ջոել Թեննիի այս բաց նամակից է վերցված:
Այս ցուցակը բենզինի պահեստի պայթյունի հետևանքով անհայտ կորած անձանց ցուցակն է, որը Թեննիին են փոխանցել նրանց հարազատները: Անհայտ կորած մեր այս հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ տարբեր հարազատներ ունեն ապացույցներ, ըստ որոնց՝ ոմանք կարող են գերության մեջ լինել Ադրբեջանում: Եվ այդ ապացույցները նրանք ներկայացրել են ՀՀ պետական լիազոր մարմիններին:
Ուստի, կարևոր է, որ պետական մարմինները պատշաճ կերպով զբաղվեն նաև այս անհայտ կորածների ճակատագրերի պարզմամբ՝ հիմք ընդունելով նաև եղած ապացույցները: Յուրաքանչյուր գերի պետք է վերադարձվի, իսկ անհայտ կորածի ճակատագիր՝ պարզվի:
Միևնույն ժամանակ կարևոր է հստակեցնել, որ գերիների հաստատված ցանկն այլ է, որը ես երեկ հրապարակեցի՝ շփոթից խուսափելու համար: Բայց դա չի նշանակում, որ իրականում ավելի շատ գերի չի կարող լինել Ադրբեջանում, և շուրջ 80 նման հայի վերաբերյալ բազմաթիվ ապացույցներ կան, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գերեվարումը»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։