Search
Close this search box.

Telcell Wallet-ն աշխատում է խափանումներով. ընկերությունը պարզաբանում է տարածել

Telcell-ը հաղորդագրություն է տարածել Telcell Wallet-ի խափանումների առնչությամբ:

Հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Հարգելի քաղաքացիներ. Հաշվի առնելով վերջին օրերին Telcell Wallet-ի հետ կապված որոշ գործարքների ձգձգումը կամ չեղարկումը՝ տեղեկացնում ենք, որ նման խափանումները պայմանավորված են համակարգի գերծանրաբեռնված լինելու, բազմաթիվ հաճախորդների կողմից «Թել-Սել» ընկերության ծառայություններից օգտվելու հանգամանքով, ինչպես նաև որոշ գործընկերների համակարգերի խափանումներով։

Ներկա պահին Telcell համակարգը լիարժեք գործում է, և ամեն ինչ արվում է ընկերության ծառայությունների բնականոն աշխատանքն ապահովելու համար։ Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»։