Թեհրանը 70 ժամից ավելի է, ինչ զրկված է ինտերնետից։ Ավելին, Իրանի մայրաքաղաքում բջջային հեռախոսակապի ծառայությունները ցերեկը ընդհատվում են, իսկ գիշերը՝ լիովին անջատված։ SMS հաղորդագրությունների ծառայությունները նույնպես անջատվել են։
Հունվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է քայլեր ձեռնարկել իրանցիների համար ինտերնետի հասանելիությունը վերականգնելու համար, այդ թվում՝ Starlink բջջային տերմինալների միջոցով։
Հունվարի 8-ին ամբողջ Իրանում անջատվել է ինտերնետը։ Որոշ շրջաններում նաև սահմանափակվել է հեռախոսային կապը։
Ենթադրվում է, որ սա կառավարության կողմից ցուցարարների դեմ ուղղված ճնշման մի մասն է։ Ազգային խոշոր լրատվամիջոցների կայքերը ժամանակավորապես անհասանելի են եղել։




