Թեհրանում կրկին հիվանդանոց է հրթիռակոծվել

Հունիսի 20-ի առավոտյան Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Թեհրանի հիվանդանոցներից մեկին, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ սա Իրանում Իսրայելից հարձակման ենթարկված երրորդ հիվանդանոցն է։

Հունիսի 20-ին Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ գիշերը ավելի քան 60 իսրայելական կործանիչներ հարձակվել են Իրանում տասնյակ ռազմական թիրախների վրա, այդ թվում՝ հրթիռների արտադրության գործարանների վրա։ Վնասվել է նաև SPND կազմակերպության շտաբ-բնակարանը, որը զբաղվում է իրանական միջուկային զենքի հետազոտմամբ և մշակմամբ։ Բանակի տվյալներով՝ հարձակման ենթարկված հրթիռների արտադրության օբյեկտները Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության համար կարևոր նշանակություն ունեին։

Հունիսի 19-ին իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է Բեեր Շեբայում գտնվող Իսրայելի Սորոկա բժշկական կենտրոնին։ Իսրայելի առողջապահության նախարար Ուրիել Բուսոն հայտարարել է, որ հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական անձինք և բժշկական աշխատողները։ Թեհրանը պնդում է, որ հրթիռն ուղղված է եղել մոտակա ռազմական հետախուզության օբյեկտին։

Դեպքից հետո Իսրայելի պաշտպանության նախարարությունը և հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել են IDF-ին ավելացնել Իրանի ռազմավարական օբյեկտների վրա հարվածների ինտենսիվությունը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։