Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 12-13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։