Այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան: Մեկ զինծառայող աննշան քերծվածքներ ունի: Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, թե Մեղրի-Սիսիան ավտոճանապարհին այսօր վթար է տեղի ունեցել: Հոսպիտալի ճանապարհին վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, որի մեջ զինվորներ և բուժքույր են եղել: Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե վթարի հետևանքով տուժել է 7 զինծառայող՝ նրանցից մեկի առողջական վիճակը ծանր է։