Search
Close this search box.

Տեղեկություն՝ Լիբանանում գտնվող ՀՀ խաղաղապահ զորախմբի մասին

Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից:

Հիշեցնենք՝ Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին, հաղորդվում է հարյուրից ավելի զոհերի ու վիրավորների մասին: Թել Ավիվը պնդում է, որ իրենց թիրախում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքներն ու օբյեկտներին են: Ի պատասխան իսրայելական հարվածների՝ «Հեզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: