Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևան քաղաքի 2025թ-ի բյուջեից ԵԱՍՄ հիմնարկին տրամադրվել է 6,133,000,000 (6 միլիարդ 133 միլիոն) դրամ գումար, իսկ 2026թ-ի բյուջեից տրամադրվել է 6,531,000,000 (6 միլիարդ 531 միլիոն) դրամ գումար, սակայն հունվարի 23-ին Երևանում տեղացած ձյունը ԵԱՍՄ աշխատակիցները մաքրում են ցախավելներով։
Իսկ հիմա հարց Տիգրան Ավինյանին.
Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի»։




