«Տե՛ր Ռուբեն, ոչ մի դեպքում չընկրկեք մեր Եկեղեցու դեմ դուրս եկած անօրենների առջև». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիմում եմ Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանին
Հարգելի՛ Տեր Ռուբեն, ուզում եմ իմանաք, որ Դուք ունեք մեր լիակատար աջակցությունը Ձեր առաքելության իրականացման ճանապարհին։ Խնդրում եմ՝ ոչ մի դեպքում չընկրկեք մեր Եկեղեցու դեմ դուրս եկած անօրենների առջև։
Որպես իրավաբան՝ հավաստիացնում եմ, որ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի բոլոր գործողությունները օրինական և լեգիտիմ են, մինչդեռ նրա դեմ ուժային կառույցների կողմից իրականացվող գործողություններն ապօրինի են, իսկ վարչապետի արածը՝ հակասահմանադրական։
Պինդ մնացե՛ք, Տեր Ռուբեն, Սահմանադրությունը, օրենքը և ամենակարևորը՝ Աստված, Ձեր թիկունքին են»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։