Տավուշում ավտովթարից մաhացածն ու վիրավորն ամուսիններ են․ 4 անչափահաս երեխա ունեն

Պազվել է հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում ողբերգական ավտովթարից մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «ՈւԱԶ»-ը (Վիլիս) վարել է Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Նվեր Ա.-ն, ով տեղում մահացել էր, իսկ վիրավորը՝ ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Նարինե Ա.-ն է:

Վերջինները Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուրի հարևանությամբ գտնվող «Դուռնալու» կոչվող հանդամասից դուրս էին եկել երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր անտառային հատվածով անցնելով՝ բախվել էին ծառին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ էին, խնամքին ունեին 4 անչափահաս երեխա:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «ՈւԱԶ» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին՝ 30 կմ հատվածում՝ անտառի մեջ բախվել էր հաստաբուն ծառին:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Բերդ» հիվանդանոց:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։