Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում այրված շենքի բնակիչներից Սամվել Մարգարյանը «Նյուզ»-ին պատմեց, որ զինծառայող է, դեպքի ժամանակ տանը չի եղել, երբ եկել է, տան մի հատվածն արդեն այրված է եղել։ Նա կարողացել է միայն խիստ անհրաժեշտ իրեր դուրս հանել․ «Մարդիկ կիսամերկ, բոբիկ դուրս էին եկել տանից։ Տատիկը իր թոռնիկի հետ իրեն դուրս է գցել պատուհանից, տատիկին ծանր վիճակում տեղափոխել են Երևան, թոռնիկի վիճակը լավ է»,- պատմում է նա՝ նշելով, որ թաղամասում, քանի որ շենքերը փայտաշեն են, նման հրդեհներ էլի են եղել։