«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 հոգու մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորված են: Այս մասին հյատնում է «Ազատությունը»:
«Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ում տեղի ունեցած խուզարկությունից հետո 4 անձի մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով:
Քննաչական կոմիտեից հայտնում են՝ 4-ն էլ կալանավորված են: Թե ովքեր կալանավորված անձինք և ինչ պաշտոններ են զբաղեցնում ՔԿ-ից չեն մանրամասնում»:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների հետևանքով կա 2 կալանավորված: