«Տարվա մեջ քանի՞ անգամ բուժառուն կարող է օգտվել ապահովագրությունից». հարց՝ Անահիտ Ավանեսյանին

Առողջապահության նախարարի հետ ԱՀԱ համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ քննարկման ժամանակ քաղաքացի Մարիամ Դալլաքյանը հարցրել է. «Տարվա մեջ քանի՞ անգամ բուժառուն կարող է օգտվել ապահովագրությունից»: Անահիտ Ավանեսյանն ասել է. «Ընդհանուր ապահովագրական փաթեթի տարվա առավել շեմ չկա, այսինքն՝ մեկ անձի վրա տարվա մեջ ինչքան գումար պետք է ծախսվի, այդպիսի առավել շեմ չկա: Իսկ ամեն կոնկրետ ծառայության համար, այո՛, կան դեպքերի սահմանափակումներ, օրինակ, արտահիվանդանոցային կարգով ՄՌՏ հետազոտության տարվա երկու դեպք ենք փոխհատուցում, դրանից ավելը ապահովագրական փաթեթից դուրս է: Ամեն ծառայության որոշակի շեմեր կան ու ունենք առավել փոխհատուցման գներ, դրանից ավել չենք փոխհատուցում արդեն կոնկրետ ծառայության արժեքը»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։