«Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավանդաբար Ամանորին այցելում են հարազատներին։ Այդպես էլ վարվեցի՝ չխախտելով այս մի քանի տարին ձևավորած ավանդույթս։ Տարին սկսում եմ անազատության վայրերում մեր քաղբանտարկյալներին այցով։
Երեկ շատերին տեսել էի, այսօր վաղ առավոտյան արդեն «Իզմիրլյան» ԲԿ, Միքայել Սրբազանին, այնուհետ ԱԱԾ՝ Բագրատ Սրբազանին տեսակցելու ժամանակն էր։ Ցավոք, տեսակցությունների վրա եղած արգելքի պատճառով (սա դարձել է պատժի յուրօրինակ տեսակ) Արշակ և Մկրտիչ Սրբազաններին չենք կարողանում հանդիպել։ Նրանց փոխանցեցի իմ հարազատ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անվանական բացիկները։
Սրբազաններն իրենց օրհնությունն էին հղում բոլորիդ (բացառությամբ…դե, գիտեք)։ Իրենք էլ մեր պես գիշերը դիտել էին Վահափառի ուղերձը միայն։
Միքայել Սրբազանի հետ զրույցում, երբ խոսք բացվեց գիշերը եկեղեցիներում էական մարդաշատության մասին, նրա աչքերը փայլեցին։ ՈՒ հիշեց, դեռ երկու տասնամյակ առաջ, երբ առաջին փորձն արեց Գյումրիում Ամանորի գիշերը եկեղեցում դիմավորել, միայն ինքն ու մոմավաճառն էին։ Հետո այլևս այն ողջ երկրում դարձավ համատարած երևույթ։
Ի դեպ, Նռնօրհներքի գաղափարի հեղինակն ըստ իրեն՝ Բարգրատ Սրբազանն էր, որը հատուկ էր կարևորում նռան խորհրդանշականությունը։
Խոսքը Սրբազանն ավարտեց «դե դրանց մասին ով է հիշելու» արտահայտությամբ։
Համաձայն չէի։ Իրենց են հենց հիշելու, իրենց են հիմա հիշում ու իրենցով են ապրում և հպարտանում։ Իսկ տիրադավներն ու նրանց տերերը մոռացվելու են, ջնջվելու են մեր պատմությունից, ինչպես շատ դեպքերում է եղել»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։