Տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ մենք կարողանում ենք երկրում պահել ու ապահովել մեր երկրի տնտեսական ակտիվությունը․ Նարեկ Կարապետյան

Ինչ խնդիր էր դրել բարերար Սամվել Կարապետյանը 2017թ․ Երևանում՝ «Ռիո մոլ»-ի բացումից հետո։

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը պատմում է․

««Ռիո մոլ»-ի բացումից հետո մեր հայրենակիցների կողմից քննադատություն եղավ՝ միայն խանութ եք բացում։ Ճիշտ քննադատություն էր։ Առևտրի կենտրոնները շատ լավ բան են, բայց որակական առումով պետք է ուրիշ բան բերենք։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանն ինձ ասաց՝ մտածենք առաջարկներ, որ երկրում նոր ուղղություններ զարգանան։ Առաջին խնդիրը, որ դրեց, ասաց՝ տեղական արտադրողների հետ մի մրցակցի, ընտրի լավ ոլորտ, որը նոր կլինի։ Կմրցակցես ներմուծողի հետ, որպեսզի որակական ինչ-որ փոփոխություն անես»։

Նարեկ Կարապետյանը մալուխների գործարանի առաջարկն է արել։ Գործարանը ստեղծվեց ու, Կարապետյանի խոսքով՝ շատ հաջող գործեց։

«Թոփ 100 ներմուծման մեջ մալուխները միշտ կային, հենց սկսեցինք արտադրել, իջավ թոփ 50-60։ Երկիրը շատ քիչ է ներմուծում։ Իսկ երբ դու քիչ ես ապրանք ներմուծում, այդքան քիչ դոլար ես ուղարկում դուրս, քո դրամն ավելի պինդ է լինում, քո երկիրն ավելի հարուստ է լինում», — ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա ընդգծեց, որ երկրի հարուստ լինելու ամենակարևոր գրավականներից մեկն այն է, որ ավելի շատ արտահանես, քան ներմուծես․

«Տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ մենք կարողանում ենք երկրում պահել ու մեր երկրի տնտեսական ակտիվությունը դրանով ապահովել»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։