ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կազմել է 387,13 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,04 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422,86 դրամ (նվազել է 0,47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505,55 դրամ (նվազել է 0,13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,03 դրամ (մնացել է անփոփոխ):