Տարածքների հարցը կքննարկվի իմ և Պուտինի միջև․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածքների հարցը կքննարկվի իր և Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով լրագրողների հետ պետության ղեկավարի զրույցին։

Նշենք, որ այսօր երեկոյան Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Զելենսկու և եվրոպացի առաջնորդների միջև տեղի է ունեցել հանդիպում։

Այնուհետև Ուկրաինայի առաջնորդը զրուցել է լրագրողների հետ և ասել, որ հանդիպման ընթացքում «բավականին երկար» զրույց է ունեցել տարածքների հարցի շուրջ։ Մասնավորապես, իրավիճակը քննարկվել է անմիջապես ԱՄՆ-ի կողմից պատրաստված քարտեզի վրա, մինչդեռ ուկրաինական կողմը նույնպես ունեցել է նույն քարտեզը։ Ահա թե ինչ է ասել Զելենսկին.

«Մենք երկար զրույց ունեցանք այդ մասին, շատ կարևոր է հասկանալ, որ մեր պետության որոշ մասեր, արևելյան հատվածը և Ղրիմը, օկուպացվել են ոչ թե այն պատճառով, որ մի բանակը ճնշում է մյուսին, իսկ մյուսը նահանջում է, այլ որովհետև մարտական գործողություններ չեն եղել, օրինակ՝ Ղրիմում, ուստի չի կարելի ասել, որ այդքան մեծ մասը օկուպացված է եղել այս կամ այն ժամանակահատվածում, քանի որ ռուսներն ունեն ուժեղ բանակ», — հայտարարել է նախագահը։

Նա ընդգծել է, որ նման պահերը կարևոր են ոչ թե որևէ մեկին մեղադրելու համար, այլ որպեսզի ԱՄՆ նախագահը հասկանա, թե ինչ իրական առաջընթաց են գրանցում բանակները և ինչ ուժ ունեն Ուկրաինայի զինված ուժերը։

«Օրինակ, կան հստակ թվեր, որոնք չեն եղել, որ 1000 օրվա ընթացքում մեր տարածքի մինչև 1%-ը օկուպացված է եղել ռուսների կողմից։ Մարդիկ կարծում են՝ 20% կամ 18%, բայց դա մինչև 1% է եղել։ Սա մի փոքր փոխում է ուշադրության կենտրոնացումը։ Մեր համար ճշմարտության և իրականության վրա կենտրոնացումը մի փոքր փոխում է ռուսական բանակի և ուկրաինական բանակի միջև հավասարակշռությունը», — ասել է Զելենսկին։

Բացի այդ, Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ սա իր առաջին հանդիպումն է եղել, երբ նա կարողացեկ է խոսել Թրամփի և նրա հրամանատարի հետ «ոչ թե թղթերից կարդալով, այլ շատ լավ իմանալով» յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրը։

Ամփոփելով՝ Զելենսկին հավելել է, որ տարածքների հարցը կմնա իր և Պուտինի միջև։

«Ինձ թվում է, որ (ԱՄՆ) նախագահը լսել և տեսել է սա և սա կարևոր տեղեկատվություն է։ Եվ, հետևաբար, տարածքների հարցը այն հարցն է, որը մենք կթողնենք իմ և Պուտինի միջև», — ամփոփել է նախագահը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։