Տարածքային զիջումներ չեն լինելու։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Եվրոպական Միության Խորհրդի նիստից առաջ։
«Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չեն», — նշել է Զելենսկին։
Նշենք, որ այսօր Բրյուսելում կայացած հանդիպման հիմնական թեմաներից մեկը կլինի Ուկրաինային աջակցության ամրապնդումը։
Գագաթնաժողովից հիմնական ակնկալիքն այն է, որ Եվրամիության առաջնորդները սկզբունքային համաձայնության կգան Ուկրաինային ռուսական սառեցված ակտիվների հաշվին փոխհատուցման վարկ տրամադրելու վերաբերյալ։
Եթե այս որոշումն ընդունվի, այն զգալի ներդրում կունենա Ուկրաինայի տնտեսական և պաշտպանական դիմադրողականության բարձրացման գործում։