Տարածքային կառավարման նախարարությունը և Տավուշի մարզպետարանն իրարից անտեղյակ են. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին օգոստոսի 18-ին հետևյալ հարցումն եմ կատարել․ << 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից քանդվել են միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի եզրերի շատ տեղեր։ Ե՞րբ են դրանք նորոգվելու, 2025թվականի պետբյուջեով որքա՞ն գումար է հատկացված այդ նպատակով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա․ Վարդանյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ <<Մ4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Հ-30 ավտոճանապարհի հետ հատման կետ հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված 10 տեղամասերի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման համար առաջիկա օրերին կհայտարարվի կապալային աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգ։ Նախատեսվում է աշխատանքներն ավարտվել 2026թվականին>>։ Նույն հարցումը օգոստոսի 27-ին կատարել եմ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ մարզպետարանից պատասխանել են․ <<2024 թվականի մայիսի 27-ի ջրհեղեղից քանդված միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի ճանապարհաեզրերի վերանորոգումը կիրականացվի 2025 թվականի 4-րդ եռամսյակում>>: Տարածքային կառավարման նախարարությունը Տավուշի մարզպետարանի վերադասն է, սակայն կարծես թե դրանք իրարից անտեղյակ լինեն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։