Տաք օդային հոսանքները շարունակում են ներթափանցել Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

Երևան քաղաքում՝
Հուլիսի 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-26-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։