Թալինում վնասել են «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանային պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 9-ին ժամը 00։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 3 շենքի բակում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արամայիս Թ․-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին՝ պատճառելով նյութական վնաս, հայտնում է Shamshyan.com-ը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արամայիս Թ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը Թալին քաղաքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանան է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։