Հոկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թալին քաղաքի Թումանյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ պահածոյացված վարունգ ուտելու հետևանքով «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել ընտանիքի 5 անդամների։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 59-ամյա Մանուշ Ղ-ն, 35-ամյա Ռիմա Մ-ն, 13 տարեկան Ա․ Ղ-ն, 37-ամյա Գարիկ Ղ-ն և 3 տարեկան Ա․ Ղ-ն։ Նշված անձինք թունավորումը ստացել են հոկտեմբերի 26-ին ժամը 22։00-ի սահմաններում իրենց տանը, իրենց կողմից պատրաստված պահածոյացված վարունգն ուտելու հետևանքով։




