Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ խոսակցության ընթացքում Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկը «Նյուզ»-ի հարցին, թե դո՞ւք եք պատարագը մատուցելու, պատասխանեց, որ դեռ հայտնի չէ: Իսկ մարզպետի հետ խոսակցությունից հետո Տեր Հայկը «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնեց. «Ես պիտի գնամ Մաստարայում մատուցեմ պատարագ՝ Հայոց Հայրապետի անունը բարձրաձայնելով, որովհետև իմ ամբողջ կյանքի ճանապարհը Վեհափառ Հայրապետը և թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանն են լուսավոր դարձրել: Այստեղ կարգալույծ քահանան է պատարագ մատուցելու»:
Հարցին, թե ի՞նչ զրուցեցիք մարզպետի հետ, Տեր Հայկը չպատասխանեց:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Թալինի եկեղեցում պետք է մասնակցի պատարագի:




