Թալինի տարածքում «Ford Fusion»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 6 վիրավորներից 4-ը երեխաներ են

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում «Ford Fuison» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 56.5 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է քարերին և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 4-ը՝ անչափահասներ են, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Վիրավորներն ընտանիքի անդամներ են:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։