Թալանել են «Եվրոբազա»-ն

Հոկտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության Նուբարաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Հրայր Ա-ն և հայտնել, որ «Եվրոբազա» ընկերությունից գողություն է կատարվել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, արդեն տեղում Հրայր Ա-ն քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակատահատվածում անհայտ անձը կամ անձինք Արին Բերդի փողոցում գործող «Եվրոբազա» ընկերության պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են, մտել ներս, ապա իր աշխատասենյակում եղած չհրկիզվող պահարանի դուռը տեխնիկակակն միջոցների գործադրմամբ բացել են և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հրայր Ա-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Եվրոբազա» ընկերության փոխտնօրենն է, իսկ չհրկիզվող պաահարանում եղել է մոտ 13 միլիոն դրամ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։