Տագնապային տրամադրություններ տարածելու փորձերով մի՛ մոլորեցրեք ժողովրդին. Անահիտ Ավանեսյանի խոսնակը՝ Ագնեսա Խամոյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե միայն 2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդություն։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը պարզաբանում է տարածել՝ պատգամավորին կոչ անելով չմոլորեցնել հանրությանը։

«Ինչպե՞ս կարելի է վիճակագրության հանդեպ լինել այսչափ անզգույշ, երբ հատկապես այն վերաբերում է մարդուն, մարդկային կյանքին:

Տիկին Խամոյանն ԱԺ բարձր ամբիոնից քիչ առաջ հայտարարում է, թե «…Միայն 2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդությունը»: Այնինչ, ինչպես ի պատասխան նրա գրավոր հարցմանն ենք ներկայացրել, հիմա ևս վերահաստատում եմ.

2024 թվականի դրությամբ ՀՀ-ում հաշվառված Է քաղցկեղ ունեցող 50 հազ. քաղաքացի, որոնցից առաջնակի հիվանդներն են 7000-ը: Հասկանում եք չէ՞ 50 հազարի և 7 հազարի տարբերությունը: Հասկանու՞մ եք չէ՞ հաշվառվածի և կոնկրետ տարում արձանագրվածի տարբերությունը:

Մի՛ մոլորեցրեք ժողովրդին` տագնապային տրամարդրություններ տարածելու փորձերով:

Խնդրում եմ լրատվամիջոցների մեր գործընկերներին զգոն լինել հնչեցված թվերի իսկության նկատմամբ»,- նշել է ԱՆ խոսնակը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։