Թաղային հայտնի հեղինակություններ են ձերբակալվել․ Երևանում հնչած ողբերգական կրակոցների մասին․ ԶԼՄ

Hraparak.am-ը գրում է․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում երեկ կրակոցներ էին հնչել։

Միջադեպի մասնակիցներից «Արմենիա» ԲԿ էին տեղափոխվել 9 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։

ՆԳՆ-ից միայն փոխանցում են.  «ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

«Հրապարակ»-ի տեղեկություններով` իրավապահները միջադեպի մասնակից մի քանի անձանց են ձերբակալել։ Մենք հետաքրքրվեցինք, թե ովքեր են ձերբակալվածները, ասացին` թաղային հայտնի հեղինակություններ են, որոնք արյունալի դեպքի մասնակիցներ են։ Միջադեպի շարժառիթը, հիշեցնենք, կենցաղային հարցերի շուրջ վեճն է եղել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։