«Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ»․ Վահան Կոստանյան

«Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների, և դրանց թվում առաջնահերթ Սյունիքի մարզի զարգացման և դիմակայունության բարձրացման նպատակը»,- համաժողովի ժամանակ իր ելութում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ հույս հայտնելով, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության, մոտ ապագայում Սյունիքում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում։ «Ֆրանսիայի հետ շարունակաբար ընդլայնվում է համագործակցությունը բոլոր, ներառյալ՝ ռազմավարական ոլորտում, որտեղ օրեցօր ամրապնդվում են մեր կապերը»,- ասաց Կոստանյանը։ Փոխնախարարը կրկին հաստատեց ՀՀ պատրաստակամությունը՝ տարածաշրջանում խաղաղ համակեցության դարաշրջան սկսելու գործում․ «Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում ևս խաղաղության և համագործակցության հստակ ուղերձ է պարունակում։ Կայուն խաղաղության գրավական է նաև տնտեսական փոխկապակցվածությունը և տարածաշրջանային համագործակցությունը, որ նպաստելու է փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը տարածաշրջանում։ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրերը կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի շահերին»,- ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ ՀՀ-ի նպատակն է ձևավորել խաղաղ և անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։