Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Լուրը հաստատեցին Sputnik Արմենիայի աղբյուրները։
Թե ինչ գործով է հետախուզում հայտարարվել, դեռ պարզ չէ։
Հայտնի է, որ նրա դեմ դեռևս 2019 թվականին քրեական գործ էր հարուցվել յուրացման, չարաշահումների և պաշտոնական կեղծիքի հոդվածներով։ Քրեական գործի նյութերի համաձայն` նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականներն ու վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել։
Վահե Հակոբյանը պատգամավորական մանդատը վայր է դրել 2022 թվականի նոյեմբերին։
Անցյալ տարվա սեպտեմբերին կալանավորվել էր նրա եղբայրը՝ «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը։




