Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ անվտանգության խորհրդի նիստ եղել է, ուղղակի հայտարարություն չեն տվել։

«Բայց այդ նիստերը նրա համար չեն, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա, ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ, չհիմնավորված»,- լրագրողներին ասաց նա։

Փաշինյանը կարծում է, թե նման հայտարարություններով ՀՀ քաղաքացիների մոտ անհանգստություն ու խուճապ են գեներացնում։

«Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի նախագիծը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լիմելու, լինելու է խաղաղություն»,- հավելեց նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։