«Նախ՝ Աղդամ եմ ասել, դա մեկ, երկրորդ, այդ մասին հարյուր անգամ խոսել եմ, երրորդը՝ սխալ եմ արել, որովհետև եղել եմ ձեր տրամաբանության մեջ, ոչ մի թիզականի.. ինձ էլ են ներարկել, որ դու պտի սրանով չբավարարվես, նստես, նայես Արաքսից էն կողմ ու երազես, որ Ադրբեջանը թուլանա, մի օր հարձակվելու ենք, Թուրքիան թուլանա, մի օր հարձակվելու ենք, իսկ դա ազգի վերացման ամենակարճ ճանապարհ է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տարիներ առաջվա գրառմանը:
Մինչ այդ լրագրողները հարց էին ուղղել փաստաբան Ռոման Երիցյանի երեկվա ահազանգի մասին՝ Արցախի ֆոնին նկարված արցախցիների վերաբերյալ:





