Հասարակական տրանսպորտում հսկողության իրականացման լիազորությունները նախատեսվել են հասարակական կարգի պահպանության ծառայության համար։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
«Ինչ վերաբերում է ընդհանուր գործընթացին՝ ծրագրային աշխատանքները այս շաբաթվա ընթացքում կավարտվեն, և հասարակական կարգի ծառայության մեր գործընկերների հետ կիրականացվեն համապատասխան դասընթացներ, թե ինչպես իրականացնել ստուգումը տրանսպորտում, ինչից հետո ստուգումները կսկսեն իրականացվել»,- ասել է նա։