«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է

Մայիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 7-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 9 ամսական աղջնակ է։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։