Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողներին ասաց, որ Դավիթ Մինասյանին տեղափոխել են դատարան։
Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին»․ այս մասին հայտնել են Երևանի քրեական դատարանից։





