Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր ձերբակալվել են երկվորյակ եղբայրներ, որոնք սովորում են դպրոցում։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ եղբայրները քննչական բաժնում են, դեռեւս չեն հարցաքննվել։
«Տղաների ձերբակալումն ապօրինի է»,– հավելելեց փաստաբանը։
Նշենք, որ տղաները չափահաս են։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։





