Ստուգվե՞լ է արդյոք «88» սուպերմարկետների ցանցը․ այս հարցին ի պատասխան այսօր ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշեց, որ կոնկրետ տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին չունի։ «Մենք որևէ կաշկանդվածություն չունենք որևէ մեկին ստոգելու»,- վստահեցրեց Հակոբյանը՝ կարևորելով ստուգման իրականացման մեթոդները։ Նրա հավաստմամբ՝ ստուգում իրականացվում է ռիսկերի համակարգերի հիման վրա․ «Վստահեցնում եմ, որ այս 6 ամիսների ընթացքում, ինչ ես նշանակվել եմ ՊԵԿ նախագահ, չի եղել որևէ իրավիճակ, որ մեր ռիսկերի համակարգը ցույց է տալիս, որ պետք է ստուգում իրականացնել, չիրականացնենք»։ Նշենք, որ «88» սուպերմարկետների ցանցի սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանն է, որը ձեռք է բերել Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, Նոր Հաճնի «Շողակն» ադամանդի գործարանը և այլն։