Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նկատեց․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ գործ չի հարուցվել բնապահպանության այն նախարարի նկատմամբ, ում օրոք կառուցվել է այդ ապօրինի շինությունը (Սեյրան Օհանյանի առանձնատունը), այլ գործ է հարուցվում Արծվիկ Մինասյանի նկատմամբ, ում օրոք չի կառուցվել։ Եթե խնդիրն այն է, որ Արծվիկ Մինասյանը որպես նախարար պետք է քանդեր շինությունը, ապա նրա լիազորություններում նման գործառույթ դրված չէ։ Բայց եթե ասում եք, որ նա պետք է քանդեր, նշանակում է նման պրոցես պետք է սկսեիք Էրիկ Գրիգորյանի նկատմամբ, Ռոմանոս Պետրոսյանի նկատմամբ և Սիմիդյանի նկատմամբ։ Այսինքն Արծվիկ Մինասյանից հետո եկած բոլոր նախարարների նկատմամբ էլ պետք է քրեական հետապնդում սկսեիք։ Եթե ասում եք հանցավոր պայմանավորվածություն է եղե, որ պետք է օրինականացվեր տունը, ախր այդ տունը չի էլ օրինականացվել»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։