Այս պահին ոստիկանները հսկում են Շիրակի թեմի առաջնորդարանի մուտքը։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներսում չէ, նա այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է, մասնակցում է Քահանայից ժողովին։
Սրբազանի պաշտպանին թույլ չեն տվել ներս մտնել առաջնորդարան, որտեղ այս պահին խուզարկություն է կատարվում։ Իրավապահներն ասել են, որ նա կկարողանա մուտք գործել խուզարկությունից հետո։ Ոստիկանները թույլ չեն տալիս անգամ հոգևորականներին մտնել առաջնորդարան։
Նշենք, որ առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին հայտնել էր փաստաբան Միհրան Պողոսյանը։