Search
Close this search box.

«Սրբազան շարժումը ոնց ծնվեց, տենց էլ հանգավ ու գնաց»․ Արշակ Կարապետյան

«ՀՀ-ում ներքին իրավիճակը բավականին վատ է, ժողովրդի բավականին մասը չի հետաքրքրվում իր ապագայով, կուսակցությունների քանակը չի նշանակում ակտիվության կերպար՝ մեր ժողովրդի համար։ Շատ կուսակցություններ քաղաքական խոպանչիների տպավորություն են ստեղծում»,- այս մասին հայտարարել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը՝ խոսելով նաև «Սրբազան պայքար» շարժման մասին․ «Մի պահ Սրբազան շարժումը ծնվեց, ոնց ծնվեց, տենց էլ հանգավ ու գնաց, որովհետև չուներ ծրագիր, նպատակներն անհասկանալի էին, մոտիվացիան ոնց որ թե պարզ էր՝ հողերի հանձնման հետ էր կապված, բայց իրենք հրապարակում էին, հողերն արդեն հանձնեցին։ Մոռացան, հողերի մասին չեն էլ խոսում»,- նշել է նա։